2007 դիտում
13:51 17-10-2020
Եթե տուժում է քաղաքացիական բնակչությունը, դա նրանց մեղքով է, որ ռազմական տեխնիկան կայանել են քաղաքացիական բնակավայրերում. Դավիթ Բաբայան
ԱՀ նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին ու մյուս խաղաղ բնակավայրերը, ի՞նչ է, սպասում են, որ մենք տեղներս նստենք ու պատերազմենք միայն մարտի դաշտո՞ւմ, ինչպես եղել է Արցախի առաջին կամ 2016 թվականի ապրիլյան պատերազմների ժամանակ։ Բնական է, որ եթե նրանք պատերազմում են ու թիրախավորում են մեր քաղաքներն ու գյուղերը, ցեղասպանություն են իրականացնում, մենք պետք է համարժեք պատասխան տանք։ Սակայն մենք չենք թիրախավորում քաղաքացիական օբյեկտները, մեր հիմնական թիրախները ռազմական օբյեկտներն են և իրենք էլ շատ նենգ քաղաքականություն են վարում՝ ռազմական տարբեր տեխնիկաներ, հատկապես՝ հրետանի, բնակելի թաղամասերում։ Այս դեպքում մենք ստիպված ենք չեզոքացնել այն կետերը, որտեղից մահ է սփռվում Արցախի վրա, հետևաբար՝ եթե տուժում է քաղաքացիական բնակչությունը, դա նրանց մեղքով է, որ ռազմական տեխնիկան կայանել են քաղաքացիական բնակավայրերում»:
Նմանատիպ նյութեր
7945 դիտում
08:56 25-05-2018
ԱՄՆ-ն իր ռազմական տեխնիկան տեղափոխվում է Լեհաստանի և Բալթյան երկրների ուղղությամբ. Deutsche Welle
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1060 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային