211652_close_icon
views-count742 դիտում article-date 15:15 05-08-2023

Լաչինի միջանցքի ապօրինի փակումը անդառնալի վնաս է հասցնում ԼՂ-ի ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Դրա հետևում կանգնած է 120 000 մարդու իրական պատմություն, որոնցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, սիրելիից զրկվելու ցավից»,- նշել է Բադալյանը՝ տարածելով Երևանում բուժում ստացող Ստեփնակերտի բնակչի պատմությունը լուսաբանող՝ Euronews-ի տեսանյութը։

Նմանատիպ նյութեր