211652_close_icon
views-count742 դիտում article-date 23:14 03-08-2023

Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հովհարային անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Ստեփանակերտի բաշխիչ ցանցի 9-րդ գոտում(Գոշ, Թումանյան, Առաքելյան, Աբովյան, Ազատամարտիկների, Մանուկյան, Մետաքսագործների, Սարոյան փողոցներ): «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն անում է հնարավորը՝ խնդիրները շուտափույթ կարգավորելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր