116344 դիտում
12:18 03-08-2023
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ ՊՆ УАЗ-ը բախվել է ձիուն, 10-ամյա տղային Երևան տեղափոխելու համար հրավիրել են սանավիացիա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիսի վարչական տարածքում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիուն։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ձիավարը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Ժորա Մ․-ն ընկել է ձիու վրայից և մարմնական վնասվածքներով, օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի, դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրաչյա Հովհանյանն ու Խաչիկ Պետրոսյանը։
Ժամանել են նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին Ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանից սանավիացիա են հրավիրել Վարդենիս, որպեսզի երեխային տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+