Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 63-ի
Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգում Ջամիաթ Ուլեմա-ի-Իսլամ կուսակցության համագումարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, օգոստոսի 2-ին հայտնել է The Express Tribune-ը։
Անցած 24 ժամվա ընթացքում Պակիստանի հիվանդանոցներում բուժվող ևս յոթ մարդ է մահացել։ Ընդհանուր առմամբ հոսպիտալացված է 123 մարդ։
Պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում Ջամիաթ Ուլեմա-ի-Իսլամ կուսակցության համագումարի ժամանակ։ Տեղեկատվության նախարար Ֆիրոզ Շահ Ջաման հայտնել է ավելի քան 200 վիրավորների մասին։
Նույն օրը հաղորդվել է 40 զոհի մասին։ Սպանվածներից մեկը տեղի կուսակցության ղեկավար է, ում ելույթի ժամանակ տեղի է ունեցել պայթյունը։
Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո-Զարդարին դատապարտել է պայթյունը և ցավակցություն հայտնել զոհերին։ Նա հայտարարել է, որ դաշնային և Խայբեր Փախտունխվայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկեն ահաբեկիչների հովանավորներին։