211652_close_icon
views-count730 դիտում article-date 18:39 02-08-2023

ՊԵԿ նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն օրերս ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին։

«Հանդիպման ընթացքում կարևորել ենք երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև ձևավորված արդյունավետ աշխատանքային հարաբերությունների անհրաժեշտությունը և համագործակցության խթանման հեռանկարները։

Քննարկել ենք նաև երկկողմ համագործակցության տարբեր մեխանիզմներ։ Առավել արդյունավետ փոխգործակցելու նպատակով ձեռք ենք բերել համաձայնություն՝ աշխատանքներ իրականացնել հարկային և մաքսային մարմինների միջև աշխատանքային կապի ստեղծման ուղղությամբ։

Դեսպան Յուն Ֆանը բարձր է գնահատել դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-չինական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, և պատրաստակամություն է հայտնել շարունակելու գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահը:

Նմանատիպ նյութեր