864 դիտում
20:26 23-03-2016
ՊԵԿ նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին
ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ողջունելով հյուրին՝ ՊԵԿ նախագահը կարևորել է չինացի գործարարների համար Հայաստանի ներդրումային գրավչության մակարդակն առավել բարձրացնելու առաջնայնությունը. «Ձգտելու ենք բարձրացնել ներդրողների համար նպաստավոր միջավայրի ապահովմանն ուղղված համալիր քայլերի արդյունավետությունը՝ ՊԵԿ-ի գործունեությունն աննկատ դարձնելու նպատակով հարկային և մաքսային գործառույթների իրականացման մեխանիզմների կատարելագործմամբ բարենպաստ պայմաններ առաջարկելով ինչպես հայաստանյան, այնպես էլ մեր երկիրն ընտրող օտարերկրյա գործարարների համար»:
Դեսպանը ողջունել է ՊԵԿ նորանշանակ նախագահի որդեգրած քաղաքականությունը և ընդգծելով երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների կառուցողական բնույթը՝ կարևորել է նաև տնտեսական հարթակում գործընկերության սերտացմանը նպաստող պայմանների ստեղծումը: Դիտարկելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը և ներմուծում-
արտահանում հարաբերակցության մեջ ներմուծման գերակայությունը՝ հատկանշվել է Հայաստանից Չինաստան արտահանման
խթանումը, որի պատկերը դրականորեն փոխվել է հանքանյութերի արտահանման ծավալների ավելացման արդյունքում:
Անդրադարձ է կատարվել նաև Չինաստանի արտահանման-ներմուծման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին իրականացվող մաքսային զննման տեխնոլոգիաների ու սարքավորումների արդիականացման ծրագրին, որի շրջանակում «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատունը և Մեղրիի մաքսային կետը համալրվել են զննման ռենտգենյան սարքավորումներով: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկու երկրների համագործակցության շրջանակում մաքսային ու հարկային ոլորտներում աշխատանքների կատարելագործմանը նպաստող տեխնիկական աջակցությունը, քանի որ համակարգի արդիականացումը ՊԵԿ-ում պարբերական բնույթ է կրելու:
Նմանատիպ նյութեր
727 դիտում
18:39 02-08-2023
ՊԵԿ նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին
1865 դիտում
17:58 30-01-2019
Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
1263 դիտում
19:00 06-05-2022
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
2029 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր