211652_close_icon
views-count868 դիտում article-date 10:40 02-08-2023

Արգելվել է սփյուռքահայ Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան

Եվս մեկ հայ, այս անգամ Արենի Մարկոսյանը, արդեն 12 ժամից ավելի չի կարողանում մուտք գործել Հայաստան։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և գրառմանը կից հրապարակել տեսանյութ, որտեղ ներկայացնում է իրավիճակը:

«Իմ գործընկերներ Գեղամ Մանուկյանի և Արգիշտի Գևորգյանի հետ գտնվում ենք «Զվարթնոց» օդանավակայանում: Այսօր էլ ահազանգ ենք ստացել, որ մեր հերթական հայրենակիցը չի կարողանում մուտք գործել հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն:

Խոսքը Արենի Մարկոսյանի մասին է, ով Ամերիկայի քաղաքացի է և Հայաստան է ժամանել Լիբանանից: Նա շուրջ 12 ժամ է, ինչ գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում և նրան որևէ պատճառաբանություն և հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու ինքը չի կարողանում մուտք գործել հայրենիք»,- ասվում է տեսանյութում:

Ըստ պատգամավորի, Արենին պատրաստվում է գիշերել օդանավակայանում, հույս ունենալով, որ առավոտյան իրավիճակում, որևէ հստակություն կմտցվի:

«Վերջին ամսվա ընթացքում արդեն 2-րդ դեպքն է, իսկ վերջին տարվա ընթացքում շուրջ 1 տասնայկին մոտեցող դեպքն է, երբ առանց որևէ հիմնավորման խոչընդոտվում է ազգությամբ հայերի մուտքը ՀՀ»,- նշել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր