211652_close_icon
views-count508 դիտում article-date 13:40 01-08-2023

ՍՈՒ-30-ների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում էր. Տոնոյան

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե պատերազմի օրերին ՀՀ զինված ուժերի ՍՈԻ-30 կործանիչներն ինչու մարտական թռիչքներ չիրականացրին։

Նախկին նախարարը տեղեկացրեց, որ 2020-ի նոյեմբերին սկզբին իրեն զեկուցել են, որ ՍՈՒ-30-ներն անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների համալրում է իրականացվել։

«ՍՈՒ-30-ները բազմաֆունկիցոնալ միջոցներ էին, որոնք ունեին և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհայինի տեսանկյունից մենք 1-2 օրվա մարտական գործողությունների վարման առումով գոնե սկզբնական փուլում սպառազինության հետ կապված հագեցվածություն ունեինք, նաև այն հրթիռների, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են անպիտան, ժանգոտված կամ չգիտեմ ինչ։ Այդ հրթիռները կիրառվել են նաև ՍՈՒ-30-ների ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»,- մեկնաբանեց Տոնոյանը։

Անդրադառնալով պնդումներին, թե ՍՈՒ-30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր, Տոնոյանը հարց հնչեցրեց՝ այդ ի՞նչ սպառազինություն և ռազմական տեխնիկա (ՍՌՏ) պետք է ձեռք բերվեր, որ ՍՈՒ-30-ների ձեռքբերումն էլ հիմնավորված չէր։
«Մենք հակառակորդի հետ համեմատությամբ՝ կործանիչների գործառույթի, այսինքն՝ ՍՈՒ-30-ների կործանիչ բաղադրիչի հետ զրոյական վիճակ ունեինք։ Մեծ հեռավորությունների վրա այն հնարավորությունները, որոնք ունեին ՍՈՒ-30-ները, ճշգրիտ կառավարվող հրթիռներով խոցելու հակառակորդի միջոցներն ու ենթակառուցվածքները, այդպիսի կարողություն մենք ընդհանրապես զինված ուժերում չենք ունեցել։ Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել։ Մենք հինվում էինք միայն նախկին Խորհրդային Միության սահմանից եկող սպառնալիքների Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության և ՌԴ ռազմօդուժի կործանիչների հագեցվածության, կիրառման վրա»,- ասաց նա։

Ըստ նախկին պաշտոնյայի՝ որպեսզի ձեռքբերումից հետո ՍՈւ 30–ները դառնային մարտունակ և հնարավորություն լիներ բացի զսպման գործառույթից, նաև գրոհային կարողությունները դրսևորել, ժամանակ էր պետք։

Դավիթ Տոնոյանի պնդմամբ՝ ՍՈՒ-30-ների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում էր, և դա մեր զինված ուժերի մակարդակը բարձրացրեց

Նմանատիպ նյութեր