«ՍՈՒ-30»-երի նոր խմբաքանակը շուտով կհասնի. Դավիթ Տոնոյան
Մեր սպառազինությունը և այն կարողությունները, որ անհրաժեշտ են Զինված ուժերին՝ իրենց խնդիրները կատարելու նպատակով, ավելացված են։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց տասնյակ տոկոսներ են։ Այսինքն մեր կարողությունները բավականին մեծացել են»,-ասաց նախարարը։
Հավելեց, որ զորամասերի 40 %-ից ավելին անցել են սննդի ապահովման նոր ձևաչափին։
Հարցին, թե ընացիկ տարում 100 %-ով կանցնե՞ն սննդի ապահովման նոր համակարգին, պատասխանեց, որ անում են ամեն ինչ, որեսզի այն իրականություն դարձնեն։
Մեկ այլ հարցին, թե ՍՈՒ-30-երի մյուս խմբաքանակը երբ կհասնի Հայաստան, նախարարը պատասխանեց, որ շուտով։