Իսրայելից ՀՀ-ում ԱԹՍ-ների գործարան կառուցելու կամ վաճառք անելու առաջարկ չի եղել. Դավիթ Տոնոյան
Իսրայելից պետական մակարդակով Հայաստանում անօդաչուների գործարան կառուցելու կամ վաճառք անելու առաջարկ չի եղել։
Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
«Որոշակի մասնավոր պայմանավորվածությունների վերաբերյալ ջանքեր գործադրվել են, բայց հաշվի առեք, որ այդ երկիրն ուներ մեծ պայմանագրեր մեր հակառակորդ երկրի հետ և որոշակի սահմանափակումներ ուներ հենց այդ երկիրը»,- ասաց Տոնոյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր կողմից հավելեց.
«Իսրայելի հետ ոչ պետական մակարդակի բոլոր խոսակցությունները, որպես կանոն, փուչ են դուրս գալիս»: