4024 դիտում
09:55 28-01-2017
Չինացիները ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու և ապակու գործարան հիմնելու հնարավորությունը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանն արդեն հայտարարել է, որ առաջիկայում մեր տնտեսությունում լինելու են օտարերկրյա խոշոր ներդրումներ, սակայն չեն մասնավորեցվում, թե կոնկրետ որ ոլորտներում կամ ինչպիսի արտադրության մեջ են դրանք ներդրվելու։
Մեր տեղեկություններով, կառավարությանը մեծ հույսեր է կապում չինական կապիտալի հետ։ Չինացիները այժմ ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունները, ինչպես նաև ակնարկել են ապակու հզոր գործարան հիմնելու մասին։ Սրանք, իհարկե, խոշոր ծրագրեր են և եթե իրականանան, ապա կառավարության սպասումները կարող են և արդարանալ։
Սակայն որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ թեև Հայաստանում արդյունահանվող պղնձի հանքաքարի ծավալները վերջին շրջանում աճել են, այդուհանդերձ դա դեռ քիչ է պղնձաձուլարանի աշխատանքը եկամտաբեր դարձնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի արդյունահանման ծավալը աճի ևս 20-25 տոկոսով, իսկ պղնձի միջազգային գները կայուն աճեն։ Ինչ վերաբերում է ապակու հզոր գործարանին, ապա այստեղ ամեն ինչ ավելի անորոշ է։ Չինական կողմը ընդամենը հայտնել է նման տարբերակ ուսումնասիրելու մտադրության մասին։ Մի խոսքով խոշոր ներդրումների հարցում կառավարությանը կարծես շտապել է»:։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4612 դիտում
14:07 30-11-2018
Կկառուցվի սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան
1383 դիտում
23:05 21-09-2014
Գերմանիայում ուսումնասիրում են Սիրիա և Իրաք մեկնած անձանց քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»