211652_close_icon
views-count583 դիտում article-date 09:57 31-07-2023

Ադրբեջանի հակաիրավական, հակամարդկային գործողությունների նպատակը մեկն է` հնազանդեցնել Արցախը․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական ողջ ապարատը կեղծ փաստաթղթեր է հրապարակում, ֆեյք բանախոսներ գտնում, ովքեր պնդում են, թե ադրբեջանական անցակետից առևանգված արցախցին ռազմական հանցագործություններ է արել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իսկ իրականում Ադրբեջանը գործի է դրել Արցախին նվաճելու հերթական ծրագիրը, ինչը մի կողմից սպասելի էր, մյուս կողմից ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ավելի մեծացնել արցախցիների նկատմամբ իրականացվող հանցագործությունների շարքը:

Ադրբեջանի հակաիրավական, հակամարդկային գործողությունների նպատակը մեկն է` հնազանդեցնել Արցախը, իսկ արցախցիների դիմադրությունը հունից հանում և միաժամանակ շտապեցնում է ադրբեջանցիներին», - հավելել է նա:

Նմանատիպ նյութեր