970 դիտում
13:41 28-07-2023
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորը Գերմանիայի կառավարությանն ու ԵՄ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Գերմանիայի կառավարությանը և Եվրոպական միությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և իրավիճակի սրում թույլ չտալու համար։ Բերգն այդ մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։
«Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այն, որ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական օգնությունը ներկայումս Հայաստանից Լեռնային Ղարաբաղ չի հասնում, միանգամայն անընդունելի իրավիճակ է։ Դաշնային կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի իրավիճակն ավելի չսրվի»,- գրել է Բերգը։

Նմանատիպ նյութեր
872 դիտում
18:33 21-01-2023
Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար
2035 դիտում
13:34 10-02-2021
ԱՄՆ-ի կոնգրեսականները Բայդենին կոչ են անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա
Այս բաժնից
895 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21208 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1177 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու