3900 դիտում
11:21 28-07-2023
Իսպանիա կատարած այցի ընթացքում՝ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն հանդիպել է ռադիոկապի համակարգեր և սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն «Տելտրոնիկ» ընկերության տնօրինության հետ
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա։
Զարագոզա կատարած այցի ընթացքում՝ մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ -ն հանդիպել է ռադիոկապի համակարգեր և սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն «Տելտրոնիկ» ընկերության տնօրինության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ այցելությունները, տեսակոնֆերանսները և պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընկերության տնօրենին հրավերի և հանդիպման համար և ընդգծել, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել ոլորտային խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել առկա կարիքները գնահատելու և հետագա աշխատանքնրը համակարգելու պայմանավորվածություն, ինչպես նաև քննարկվել է Երևանի մետրոպոլիտենում գերժամանակակից ռադիոկապի և սարքավորումների պիլոտային ծրագրի անվճար ներդրմանը վերաբերող մի շարք հարցեր։
Պիլոտային ծրագրի նպատակն է՝ մեքենավար-դիսպետչեր կապի անխափան ապահովումը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ շարժակազմերի մեջ «սև արկղեր»-ի տեղադրումը։

Նմանատիպ նյութեր
1910 դիտում
20:33 19-09-2016
«GPS/GLONASS» արբանյակային նավարկային համակարգեր արտադրող ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան
1072 դիտում
19:42 06-12-2023
Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Ալի Աքբար Սաֆայիի հետ
Այս բաժնից
1081 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
844 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
925 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ