211652_close_icon
views-count697 դիտում article-date 17:16 27-07-2023

Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար:
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սամվել Մինասյանին նշանակել Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար»,- ասվում է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր