ԱՄՆ-ում առաջին անգամ զինված ուժերի հրամանատար կարող է կին-գեներալ նշանակվել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության ղեկավարի պաշտոնում առաջադրել է գեներալ Լորի Ռոբինսոնին: Այդ մասին նշված է Պենտագոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ինչպես փոխանցում է rosbalt.ru-ն, օրենսդրության համաձայն՝ այժմ Սենատը պետք է հավանության արժանացնի կամ ոչ Ռոբինսոնի թեկնածությունը:
Հավանության արժանացնելու դեպքում նա կդառնա ԱՄՆ-ի զինված ուժերի առաջին կին հրամանատարը, ինչպես նաև կղեկավարի Հյուսիսային Ամերիկայի տիեզերական պաշտպանության միավորված հրամանատարությունը: