211652_close_icon
views-count976 դիտում article-date 17:24 26-07-2023

Արցախում հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով Էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»

Էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես, հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։
Այդ մասին տեղեկացնում են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումից։
«ԱՀ ծանր կացության պայմաններում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, չափազանց կարևորում է փոխօգնության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև միմյանց թև ու թիկունք լինելու պատրաստակամությամբ իրավիճակը հաղթահարելու ձգտումը։

Ճակատը, աջակցության նպատակով, արդեն ստանձնել է մի շարք նախագծեր։

Հանրապետությունում  տրանսպորտային հաղորդակցության ստեղծված կաթվածային վիճակի մեղման անհրաժեշտությամբ, ձեռք է բերվել «Նիսան» մակնիշի էլեկտրոմոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։

Ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00 , 33 33 թեժ գծին,

ժամը՝ 18:00-09:00, 097 27 22 55 հեռախոսահամարին, որը  կգործի նաև շաբաթ և կիրակի օրերին», - նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր