Հայաստանի նկարիչների միությունում անցկացվում է 20-րդ դարի հայ բնանկարիչ Համլետ Մինասյանի աշխատանքների ցուցահանդեսը
2023 թվականի հուլիսի 22-30-ը Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունենում 20-րդ դարի հայ բնանկարիչ Համլետ Մինասյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հուլիսի 22-ին՝ ժամը 18։00-ին։
Համլետ Մինասյանը մեր ավագ սերնդի գեղանկարիչներից է, շատերին, սակայն, ցարդ անհայտ անուն։ Հ. Մինասյանը նկարում է տարածքը տարվա բոլոր եղանակներին եւ օրվա բոլոր ժամերին՝ հավատարիմ մնալով բնապատկերին, բայց հիացնելով տարածքային դինամիկայով։ Նկարչի ստեղծագործության մոտիվներն ու հոգեկերտվածքը լավ է ըմբռնել Մխիթարյան միաբան հայր Հարություն Պզտիկյանը. Մինասյանը ուզում էր հեռու ապրել մարդկանցից, բայց մերձեցավ նրանց իր նկարներով։
Ցուցահանդեսի 8 օրերի ընթացքում հյուրերը ծանոթացել են Համլետ Մինասյանի աշխատանքներին, որոնց մեծ մասը ստեղծվել են բնության մեջ՝ արտահայտելով գեղանկարչության պլեներային ուղղվածությունը, որը, ցավոք, մեր օրերում ավելի քիչ է կիրառվում։
Ցուցահանդեսի ընթացքում` հուլիսի 29-ին, կլինի նաև Համլետ Մինասյանի մասին պատմող ֆիլմի դիտում և զրույց-քննարկում ցուցահանդեսի համակարգող, արվեստաբան Արա Հայթայանի հետ։
Ցուցահանդեսը կավարտվի հուլիսի 30-ին։



Ցուցահանդեսը կավարտվի հուլիսի 30-ին։
