769 դիտում
22:48 25-07-2023
Համագործակցության ուղիների քննարկում՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցման ծրագրերի շրջանակում
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանին և «ՊրոՇկոլա» («ПроШкола») կազմակերպության ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն, քննարկվել են «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագրի» շրջանակում «ՊրոՇկոլա» պետական զարգացման կորպորացիայի մասնակցության վերաբերյալ հարցեր:
Ռուսաստանյան կազմակերպությունը ներկայացրել է առաջարկներ կրթական հաստատությունների կառուցման և շահագործման ծրագրի գործնական իրականացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների ներգրավման վերաբերյալ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրերին ներկայացրել է, որ ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ՝ ընդգրկելով նաև ինտերիերի դիզայնը, տարածքի բարեկարգումը, գույքով ապահովումը: Հաշվի առնելով կառավարության ծրագրով նախատեսված շինարարական մեծածավալ աշխատանքները՝ կոմիտեի ղեկավարը ռուսաստանյան կազմակերպության փորձը համարել է հետաքրքիր և կիրառելի:
Կոմիտեի պատասխանատուները հյուրերին ծանոթացրել են Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերին՝ ընդգծելով երկրաշարժադիմացկունության հարցերի կարևորությունը:
«ՊրոՇկոլա»-ի գլխավոր տնօրեն Ալիսա Դենիսովան ներկայացրել է դպրոցների և մանկապարտեզների կառուցման իրենց փորձը, նախագծային և շինարարական աշխատանքների կազմակերպման սկզբունքները և դրանք Հայաստանում կիրառելու պատրաստակամությունը: Նա տեղեկացրել է, որ կազմակերպության ջանքերով Ռուսաստանի Դաշնությունում կառուցվել և շահագործվում են 37 դպրոց, ևս 115 դպրոց կառուցման ընթացքում են։
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ գործնական հիմքի վրա դնելով համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր
1754 դիտում
17:07 31-05-2014
ՀՀ ՊՆ-ում անցկացվել է Զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ուղիների քննարկում
1047 դիտում
15:43 27-08-2014
Դոնեցկում ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել է դպրոցների և մանկապարտեզների 10%-ը
Այս բաժնից
898 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1057 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
751 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան