Դոնեցկում ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել է դպրոցների և մանկապարտեզների 10%-ը
Դոնեցկում ռազմական գործողությունների հետևանքով վնասվել և ոչնչացվել է դպրոցների և մանկապարտեզների 10%-ը: Այս մասին հաղորդում է ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
Ըստ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության ներկայացուցիչ Անդրեյ Ռոդկինի` երեխաները, անկախ քանակից, կշարունակեն դպրոց հաճախել:
Նա նկատել է, որ Դոնեցկում տեղիունեցող ռազմական գործողությունների հետևանքով դպրոց կհաճախեն աշակերտների 10- 30%-ը միայն:
Ռոդկինի տվյալներով` Դոնեցկում կա ավելի քան 200 դպրոց և 180 մանկապարտեզ, որոնցից 23 դպրոց և 14 մանկապարտեզ արդեն ոչնչացվել են: