211652_close_icon
views-count29192 դիտում article-date 19:44 25-07-2023

Արագածոտնի մարզում բախվել են Lexus-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարի ամուսինը ասում էր, որ ինքը Չելենտանոն է, տուժածն էլ իր կինն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, բախվել են մոտոցիկլն ու Lexus մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ով կին է եղել, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մոտոցիկլավարը իտալացի է և նա եղել է իր ամուսնու հետ, ով նույնպես իտալացի է և եղել է մոտոցիկլով, միասին դեպի Երևան ընթանալիս են եղել, երբ տեղի է ունեցել բախումը:

Իտալացի մոտոցիկլավարը ասում էր, որ ինքը Չելենտանոն է և հիվանդանոց տեղափոխվածը իր կինն է:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում  նյութեր են նախապատրաստվում, որոնք հավանաբար կփոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի, մոտոցիկլավարի և վիրավորի ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր