Չինաստանի խորհրդարանը հայտարարել է, որ Ցին Գանը հեռացվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից
Չինաստանի խորհրդարանը հայտարարել է, որ Ցին Գանը հեռացվում է արտաքին գործերի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին, վկայում է Ժողովրդական ներկայացուցիչների 14-րդ գումարման համաչինական ժողովի Մշտական կոմիտեի 4-րդ նստաշրջանի որոշումը, որի տեքստը հրապարակել է «Սինհուան»։
«Քվեարկության արդյունքում ընդունվել է որոշում՝ հեռացնել Ցին Գանին արտաքին գործերի նախարարի պաշտոնից, նշանակել Վան Իին արտաքին գործերի նախարար»,- նշվել է փաստաթղթում։
Պաշտոնանկության պատճառների մասին չի նշվում։ Չինական ԱԳՆ-ի ղեկավարի «անհետացման» թեման արևմտյան ԶԼՄ-ներում սկսեց շրջանառվել այն բանից հետո, երբ հուլիսի 11-ին գերատեսչությունը տեղեկացրեց, որ Ցին Գանը առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել АСЕАН-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը տեղի էր ունենալու Ջակարտայում։ Այն ժամանակ նրա փոխարեն Ինդոնեզիա էր գնացել Վան Ին։