126489 դիտում
21:41 22-07-2023
«Ադանա» ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել․ ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել են հետագա զարգացումները․ տուժել է անվտանգության աշխատակիցը
Երեկ՝ հուլիսի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի պահպանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին գործող «Ադանա» ռեստորանային համալիրում վիճաբանություն է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում Պահպանության բաժնի ծառայողները՝ դասակի հրամանատար Իգնատ Թարվերդյանի գլխավորությամբ։
Ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի դասակի հրամանատար Ի․ Թարվերդյանն ու ՔՀԲ պետի տեղակալ Վաչիկ Նիկողոսյանը պարզում են, որ նշված ռեստորանային համալիրում հարսանեկան արարողության մասնակիցների միջև լեզվակռիվ է տեղի ունեցել և այն գրեթե վերածվել է քաշքշուկի, իսկ այդ ժամանակ նշված ռեստորանի անվտանգության աշխատակից, Արարատի մարզի բնակիչ, 50-ամյա Մանվել Հ․-ն փորձել է միջամտել և հանդարտեցնել կրքերը, սակայն մասնակիցներից 28-ամյա Նարեկ Ա․-ն սկսել է վիճաբանել անվտանգության աշխատակցի հետ, որի ընթացքում փորձել է հարվածել նրան, ապա քաշել և պատռել է վերջինիս ծառայողական շապիկը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, եթե Ի․ Թարվերդյանը օպերատիվ տվյալներ չստանար և նա, ինչպես նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ Վ․ Նիկողոսյանի գլխավորությամբ, օպերատիվ չարձագանքեին, ապա հնարավոր էր՝ վիճաբանությունը, որի մասնակիցների մեծ մասը, ըստ օպերատիվ տեղեկությունների, եղել են գինովցած, այլ ավարտ ունենար։
Դեպքի փաստով Ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։