211652_close_icon
views-count739 դիտում article-date 13:10 22-07-2023

G20-ը էներգետիկ հարցերով հերթական հանդիպման ժամանակ ուկրաինական հիմնախնդրի պատճառով չի կարողացել համաձայնեցնել հուշագիրը․ ՌԴ-ն ու Չինաստանը վետո են կիրառել

Մեծ քսանյակի (G20) ներկայացուցիչները էներգետիկ հարցերով աշխատանքային խմբի նիստում չեն կարողացել համաձայնության գալ վերջնական փաստաթղթի շուրջ՝ ուկրաինական հիմնախնդրի հետ կապված տարաձայնությունների պատճառով։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Նախարարների հանդիպման նախօրեին համաձայնեցվել է հուշագրի տեքստի շուրջ 60 տոկոսը։ Մասնավորապես, տարաձայնություններ կան Ուկրաինային վերաբերող պարբերության առթիվ, որը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները, սակայն այդ պարբերությանը դեմ են արտահայտվել Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները։ Չկա նաև կոնսենսուս ջրածնային վառելիքի դասակարգման վերաբերյալ:

ՉԺՀ-ի պատվիրակները բարձրացրել են հանքային հումքի չափորոշիչների հարցը, որոնց շարքին, մասնավորապես, դասվում են հազվագյուտ մետաղները։ Դրանց արդյունահանման ոլորտում առաջատարը Չինաստանն է։

Աշխատանքային խմբի բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 19-20-ը։ Հուլիսի 22-ին Գոայում նախարարները կամփոփեն բանակցությունների արդյունքները։

Նմանատիպ նյութեր