Իսպանիայում ՀՀ դեսպանը Սան Սեբաստիանի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս իրավիճակը
Ապրիլի 24-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Սան Սեբաստիանի քաղաքապետ Էնեկո Գոիայի հետ։
Դեսպանն ընդգծեց, որ բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև նախորդ տարի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծված ագրեսիան դատապարտելու վերաբերյալ Սան Սեբաստիանի կողմից ընդունված որոշումները:
Ի պատասխան, քաղաքապետը վերահաստատեց Սան Սեբաստիանի դիրքորոշումն արդարության պաշտպանության հարցում:
Քաղաքապետ Գոիայի խնդրանքով, դեսպան Ադոնցը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և ներկայիս իրավիճակը։
Կողմերը նաև անդրադարձան հայ-բասկյան մշակութային և պատմական ընդհանրություններին:
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին ապակենտրոնացված համակագործակցության կարևորությունը և այդ ուղղությամբ աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը:
Դեսպան Ադոնցը Սան Սեբաստնիաի հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնեց քաղաքապետին՝ վերջինիս կողմից հայ համայնքի նկատմամբ հյուրընկալ մոտեցման և մշտական աջակցության համար: