211652_close_icon

Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Մոսկվայում

views-count913 դիտում article-date 19:05 21-07-2023
Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ Մոսկվայում հանդիպման առաջարկին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին»,-ասել է խոսնակը:

Նախարարությունից խոստանում են այլ մանրամասների մասին հայտնել լրացուցիչ:

Նմանատիպ նյութեր