211652_close_icon
views-count904 դիտում article-date 15:49 20-07-2023

Մենք ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Կառավարության պարտքն է հաղթահարել այդ ճգնաժամը։

«Լավ լուրն այն է, որ Կառավարությունն ունի ծրագիր, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը, մյուս լավ լուրն էլ այն է, որ այդ ծրագիրը սկսել է իրագործվել, խոսքն Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին է»,- նշեց վարչապետը։

«Ակադեմիական քաղաքում պետք է լինի մի քանի տասնյակ հեկտար փորձարարական վարելահողեր, այգիներ, հենց բուհին կից, որ  ուսանողը լսարանից դուրս գալու, այգի մտնելու, իր սովորածը տեղում կիրառելու, կիրառածի արդյունքներն ամփոփելու, լսարան վերադառնալու հնարավորություն ունենա»,- ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում լինելու է մինչև 8 պետական բուհ. Փաշինյանի խոսքով՝ 2027 թվականից հետո կառավարությունը թույլ չի տալու հավաստագրման, արտոնագրման ու լիցենզավորման պայմաններին չհամապատասխանող բուհերի գործունեությունը. «Այսօր Հայաստանում չկա գեթ մեկ բուհ, որը հավաստագրման ու արտոնագրման պայմաններին կհամապատասխանի, ուղղակի չկա նման բուհ»,- նշեց վարչապետը։

«Հայաստանում գործող օտարերկրյա բուհեր կան, որոնք դիմում են մեզ և ասում՝ հող տվեք մեզ, որը ցանկալի է լինի Երևանի կենտրոնում, որպեսզի մասնաշենք կառուցեն։ Մենք ոչ մեկին Երևանի կենտրոնում հող չենք տալու, հող տալու ենք Ակադեմիական քաղաքում, իսկ ընտրությունը շատ պարզ է, բոլորը պետք է համակերպվեն։ Դա անսակարկելի է լինելու»,- ներկայացրեց  Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր