211652_close_icon
views-count3160 դիտում article-date 21:26 06-10-2026

Եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ ձեր զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը և Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակումը տարբեր թեմաներ են։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակման հարց կարո՞ղ է լինել, Փաշինյանն ասել է. «Տարբեր թեմաներ են, նախկինում էլ են այսպիսի իրավիճակներ եղել։ Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ այս զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»։

Դիտարկման, որ տարբերությունն այն է, որ այդ զինվորը Հայաստանի տարածքում հանցագործություն է կատարել, Փաշինյանն արձագանքել է. «Դա ուրիշ բան է, հանցագործություն է արել, կդատապարտվի»։

Փաշինյանը պատմել է, որ զինծառայողը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել, հանձնվել է իրավապահներին. «Ամբողջական պահունակով ավտոմատ է եղել մոտը։ Նա գնացել, այդ տանը քնել է, հետո տան տերերը եկել են, հայտնաբերել են և այդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել այդ ամեն ինչը»։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորը ներթափանցել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհուն: Դեպքը տեղի էր ունեցել կնոջ երկու երեխաների ներկայությամբ: Զինծառայողը պատանդ էր վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Նասիմի Մուսաևը կալանավորվել է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:

Նմանատիպ նյութեր