211652_close_icon
views-count931 դիտում article-date 13:57 20-07-2023

Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն բանակային խաղեր. պարգևատրման ֆոնդը 30 մլն դրամ է

Օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ու ՊՆ–ի մարզաբազաներում կանցկացվեն բաակային խաղեր ՀՀ ուժային կառույցների միջև։

«Բանակային խաղերին կմասնակցեն ՊՆ–ի, ԱԱԾ–ի, ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ-ի, ՊԵԿ-ի, քննչական կոմիտեի և գլխավոր դատախազության աշխատակիցները` թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Յուրաքանչյուր կառույց կներկայացնի մեկական թիմ»,- այսօր Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով նախագիծը, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով, այդ խաղերում ներառված են լինելու հետեւյալ մարզաձեւերը՝ «բնակային քառամարտ, որն ընդգրկում է ձգումներ պտտաձողից, կանաց դեպքում իրանի ծալում եւ տարածում, վազք 100 եւ 3000 մետր, կանանց համար՝ 1000 մետր եւ նռնակի նետում նշանակետին:

Երկրորդ ձեւը ռազմականացած  կրոսավազգն է, որը կիրականացվի թե անհատական, թե թիմային  ձեւերով, այս պարագայում փոխանցումավազքի ձեւով՝ ամեն կառույցից 3-ական մասնակցով: Մարզաձեւի էությունը վազքն է, ապա թիրախի խոցումն ավտոմատով, այնուհետեւ նորից վազք, ապա նռնակի նետում վարժությունների կատարումը: Կողմնորոշում, որն իրականացվելու է որոշակի տեղանքի  համար տրվող քարտեզով: Տեղանքում  առանձնացվելու են ստուիգողական կետեր, քարտեզով տրվելու են դրանք գտնելու հերթականությունը եւ էլեկտրոնային կրիչով գրանցվելու է յուրաքանչյուր կետին մոտենալու հանգամանքը: Այնուհետեւ երեք տարբեր հրաձգություն ձեւեր են՝ ինքնաձիգից, հրացանից եւ ատրճանակից՝ տարբեր դիրքերով»,-ասաց նախարարը:

Առաջին 3 տեղերը գրաված թիմերը կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով, ու դրամական պարգևներով. 1-ին տեղը գրաված թիմերի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգեւ, 2-րդ տեղի համար՝ 500 հազար դրամ, 3-րդ տեղի համար` 300 հազար դրամ։

Բանակային խաղերի անցկացման համար կառավարությունը կհատկացնի 43 մլն դրամ, որից ավելի քան 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է։

Բանակային խաղերը ՀՀ-ում այս տարի կանցկացվեն աաջին անգամ։ Կառավարությունն ակնկալում է, որ դրանք կդառնան ամենամյա։

Յորաքանչյուր տարի ակնկալվում է 184 անձանց մասնակցություն, որից 120-ը կլինեն մարզիկներ, 8-ը՝ ղեկավարներ, 16-ը՝ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և 40-ը՝ մրցավարներ:

Նմանատիպ նյութեր