211652_close_icon
views-count556 դիտում article-date 10:10 20-07-2023

Էդվարդ Ասրյանը Վաշինգտոնում առանձնազրույց է ունեցել Մարկ Միլլիի հետ

Նահանգային գործընկերության ծրագրի 30-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվող համաժողովի շրջանակում Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ Զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։

Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականի փոխանցմամբ՝ առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը:

Նմանատիպ նյութեր