211652_close_icon
views-count814 դիտում article-date 19:40 19-07-2023

Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքում այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ

Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ, ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին:

ՊՆ-ից  հայտնում են, որ նախարարը դիտարկել է զորանոցների կառուցման և ներքին հարդարման աշխատանքները:

Նախարար Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին հանձնարարել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և որակով` պահպանելով շինարարական նորմերը:

Նմանատիպ նյութեր