5224 դիտում
15:55 04-08-2017
Գեղարքունիքի մարզպետն այցելել է մարզի շինհրապարակներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր՝ օգոստոսի 4–ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել մարզի մի շարք համայնքներում և տեղում ծանոթացել պետական միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Կարեն Բոթոյանը մասնավորապես եղել է Սևանի թիվ 1 հիմնական և թիվ 6 միջնակարգ դպրոցներում, որտեղ պետական աջակցությամբ մեկնարկել են շինաշխատանքներ: Սևանի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետին զեկուցվել է շինարարության ժամանակացույցի և որակի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Կարեն Բոթոյանը նշել է, որ կարևորում է աշխատանքների ավարտի ժամակետների պահպանությունը, սակայն հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել նաև դրանց որակի վրա, հավելելով, որ այցերը շինհրապարաներ կրելու են պարբերական բնույթ:
Այնուհետև Կարեն Բոթոյանն այցելել է Շորժա համայնքի նորաստեղծ կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգիներ, հետաքրքրվել պտղի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների, սպասվելիք բերքի ծավալների և այգեգործության հետ կապված այլ առանձնահատկությունների մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
811 դիտում
19:40 19-07-2023
Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքում այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ
1690 դիտում
16:18 02-07-2021
Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ
Այս բաժնից
2467 դիտում
11:59 22-01-2025
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման ու հարկման. ՊԵԿ-ը մանրամասնում է