Բայդենը և Ֆրանցիսկոս պապի նվիրակ, կարդինալ Ձուպին հանդիպում են ունեցել Ուկրաինայի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս I պապի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման գծով նվիրակ, կարդինալ Մաթեո Ձուպիի հետ։ Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Առկա պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինային հումանիտար օգնության ցուցաբերման հարցը։ Բայդենը և կարդինալ Ձուպին նաև բարձրացրել են այսպես կոչված «ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման» հարցը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ֆրանցիսկոս պապը ներկայացրել է Վատիկանում խորհրդակցական մարմնի ստեղծման պլանները՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Հնադավանների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է կազմակերպել մի ինչ-որ բանավիճային ակումբ։ Դրան մասնակցելու համար կհրավիրեն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին, ուկրաինական կողմի ներկայացուցչին և արևմտյան քաղաքական գործիչների։ Խորհրդակցական մարմինը կստանձնի հումանիտար հարցերի քննարկումը։