211652_close_icon

Հայաստան է ժամանել Հռոմի Պապի ներկայացուցիչ Կարդինալ Կուրտ Կոխը

views-count1641 դիտում article-date 21:14 22-04-2015
Մեծ եղեռնի նահատակների սրբադասման ու ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել քրիստոնյաների միության քահանայապետական խորհրդի նախագահ, Հռոմի Պապի ներկայացուցիչ Կարդինալ Կուրտ Կոխը: Նախատեսվում է, որ Կարդինալը ապրիլի 23-ին` առավոտյան կայցելի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան և Կոմիտաս Վարդապետի Տուն-թանգարան, իսկ ժամը 17-ին ներկա կգտնվի Ցեղասպանության նահատակների Սրբադասման արարողությունը։ Ապրիլի 24-ին առավոտյան Կարդինալը ներկա կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության հարյուրամյակի Ոգեկոչման և հիշատակի պաշտոնական արարողությանը:

Նմանատիպ նյութեր