211652_close_icon
views-count54187 դիտում article-date 23:08 18-07-2023

Տավուշի մարզի ոստիկանները Չինարի գյուղի «Աղդամի լիճ» կոչվող տարածքում հայտնաբերել են ընդերքի «հերն անիծողին»․ մինչ այդ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը խիստ հանձնարարականներ էին տվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում տեղի ունեցած Ոստիկանության ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ ՆԳՆ նախարար Վ․ Ղազարյանը խիստ հանձնարարականներ է տվել, որպեսզի Ոստիկանությունը շարունակի ակտիվ պայքարը հանցագործությունների, այդ թվում նաև՝ ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեմ։ 

Երեկ՝ հուլիսի 18-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի, Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ․ Ալեքսանյանի գլխավորությամբ, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հերթական դեպքն են հայտնաբերել Տավուշի մարզում։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Ս․ Ե․-ն խախտում է ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները և միայն այս տարի Չինարի բնակավայրի սահմանամերձ «Աղդամի լիճ» կոչվող տարածքից հանել և իր կողմից շահագործվող GAZ 53 մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Այգեձոր բնակավայրի «նախկին ֆերմաների» տարածք է տեղափոխել և պահեստավորել մի քանի ուղեբեռ ավազ, որպեսզի այն հետագայում վաճառի շահույթ ստանալու նպատակով։

Պարզվել է նաև, որ Ս․ Ե․-ն առաջին անգամ չէ, որ նման արարք է կատարել։ Նախկինում նույն եղանակով մի քանի ուղեբեռ ավազ է հանել և վաճառել տարբեր անձանց, մի քանի ուղեբեռ ավազ էլ օգտագործել իր անձնական կարիքների համար։

Տավուշի մարզի ոստիկանները հենց «հանցանքի վայրում» հայտնաբերել են տեխնիկան, որը Ս․ Ե․-ն օգտագործել է ավազ հանելու համար։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 384 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տավուշի մարզի ոստիկաններն առաջին անգամ չէ, որ վերջին տարիների ընթացքում ակտիվ պայքար են տանում անտառների պահպանման ուղղությամբ և ավազահանքերի նկատմամբ ոտնձգություններ կատարողների դեմ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր