211652_close_icon

Այժմ վառելիքի պակասն առավել զգալի է ոլորտի համար, քան դեղորայքինը. ԱՀ Առողջապահության նախարար

views-count745 դիտում article-date 19:50 18-07-2023
Բացի դեղորայքի խնդրից, մեծ խոչընդոտներ է առաջացնում այն, որ վառելիքի սղության հետևանքով մեր շրջանային բուժմիավորումներին չեն կարողանում արձագանքել, երբ նրանց անհապաղ օգնություն է անհրաժեշտ լինում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը։

«Այժմ վառելիքի պակասն առավել զգալի է ոլորտի համար, քան դեղորայքինը։ Շնորհակալություն եմ հայտնում Կարմիր խաչին հիվանդների և դեղորայքի տեղափոխումներ կատարելու համար, ավաղ, վերջին օրերին դա կրկին արգելվեց։ Յուրաքանչյուր օրը մենք ծրագրում ենք տարբեր, ամենօր մեր գրաֆիկում փոփոխություններ են լինում, ամեն օր կազմակերպում ենք նախորդից տարբեր»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ արցախցի մասնագետները ամենօրյա կապի մեջ են Հայաստանի և Սփյուռքի գործընկերների հետ, նրանց հետ անցկացնում են խորհրդատվություններ։

«Եթե շրջաններում որևէ մասնագետ չկա, անհապաղ կազմակերպում ենք մայրաքաղաքից նրանց այցն այնտեղ»,- ասաց Թադևոսյանը։

Նմանատիպ նյութեր