4435 դիտում
20:13 08-11-2023
Հավատանք ասված խոսքին, խոսքը դարձնենք գործ և ծառայենք մեր հայրենիքին, պահենք ու պահպանենք ունեցածը, թերին շտկենք, պակասն ավելացնենք, բնությունը պահպանենք․ Ռոմիկ Մխիթարյան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արժանապատիվ բնակիչներ, ողջունում եմ ձեզ և երախտագիտության խոսք հղում այն ընտրողներին, ովքեր վստահելով «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցությանը, հնարավորություն ընձեռեցին, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում մեր կուսակցությունն ունենա 26236 քվե, որի արդյունքում նախընտրական ցուցակից 8 հոգի դարձան ավագանու անդամներ: Այդ ցուցակի 5-րդ տեղը զբաղեցնում էի ես: Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով՝ նոյեմբերի 1-ից նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ անկախ այն հանգամանքից, թե թվով քանի բնակիչ է իր վստահության քվեն տվել մեր կուսակցությանը, ես ստանձնելով շրջանի ղեկավարի պաշտոնը, վստահեցնում եմ, որ անմնացորդ ծառայելու եմ համայնքի ողջ ազգաբնակչությանը, անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից:Իմ հնարավորության ու կարողության սահմաններում հետամուտ եմ լինելու լուծել ձեզ մտահոգող և հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ մշակութային, կրթական, սոցիալ-տնտեսական, աշխատանքային, բնապահպանական, կոմունալ-կենցաղային: Լինելով արցախյան ազատամարտի կամավոր զինվոր, և հրամանատար, մեծագույն ցանկությամբ ու նպատակասլացությամբ շարունակելու եմ անշեղ պահել իմ մարտական ընկերոջ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, արժանահիշատակ Վահան Զատիկյանի անցած փառավոր ճանապարհը՝ ծառայել hայրենիքին անմնացորդ, վստահել ժողովրդին անվերապահորեն և արժանապատվորեն ձեռք բերել մարդկանց սերն ու վստահությունը: Հավատանք ասված խոսքին, խոսքը դարձնենք գործ և ծառայենք մեր հայրենիքին, պահենք ու պահպանենք ունեցածը, թերին շտկենք, պակասն ավելացնենք, բնությունը պահպանենք, բակն ու փողոցը, շենքն ու դպրոցը պահենք մաքուր ու կոկիկ և շենացնենք աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երևանն իր տասներկու համայնքներով:
Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ինձ վստահելու համար, շնորհակալ եմ ձեզ՝ ինձ հույսով տոգորելու ու հավատ ներշնչելու համար, և հետայսու անչափ շնորհակալ կլինեմ, եթե միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքով և փոխըմբռմամբ՝ շարունակենք մեկտեղել մեր հետագա աշխատանքային գործունեությունը:
Ի գործ՝ հանուն մեր երկրի ներկայի և հանուն պայծառ գալիքի, հանուն հասարակության բարեկեցիկ կենսակերպի ու արժանապատիվ կյանքի:
Բարին ընդ ձեզ : Թող կապույտ մնա ՀԱՅԱՍՏԱՆԻ երկնակամարը, այգաբացները լինեն արևաշող, իսկ մեր երկրի սահամններն՝ անվտանգ ու ապահով»։

Նմանատիպ նյութեր
13412 դիտում
17:42 28-05-2015
Կապիկ են բոլոր նրանք, ովքեր իրենց հասցեին ասված խոսքը ուղղել են Արմեն Երիցյանի դեմ. Հակոբ Հակոբյան` Ճոյտ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը