211652_close_icon
views-count484 դիտում article-date 17:06 18-07-2023

Հայտնի է Երեւանի ավագանու ընտրությունների միջոցառումների ժամանակացույցը

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցումը տեղի կունենա օգոստոսի 3-ից մինչեւ օգոստոսի 13-ը։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թ. հուլիսի 13-ի «Երեւանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին» թիվ 1163-Ն որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է.

Երեւանի ավագանու հերթական ընտրության քվեարկությունը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 3-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչեւ օգոստոսի 13-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչեւ օգոստոսի 18-ը:

Նմանատիպ նյութեր