ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգն ու ժամանակացույցը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումն ապահովելու համար 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներ տնօրինող ընկերություններին վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը ԿԸՀ ներկայացնել մինչև օգոստոսի 24-ը մինչև օգոստոսի 24-ը տեղեկացնել ԿԸՀ: Այս մասին ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Երևանի ավագանու ընտրություններում 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող ընկերություններին առաջարկում է վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև օգոստոսի 24-ը»,- նշված է ԿԸՀ տարածած հաղորդագրությունում:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/08/18/1103338/]Հիշեցնենք[/url], որ այսօր օգոստոսի 18-ին տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում Երևանի ավագանու ընտրությունների անցկացման օր է հրապարակել սեպտեմբերի 23-ը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների [url=http://res.elections.am/images/doc/timetable23.09.18.pdf]ժամանակացույցը[/url]:
Ըստ այդմ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը տեղի կունենա սեպտեմբերի 10-21-ը։ ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը։ Հանձնաժողովը հայտերը կհաստատի մինչև սեպտեմբերի 3-ը, իսկ ընտրությունների արդյունքները կամփոփի սեպտեմբերի 30-ին։