211652_close_icon
views-count829 դիտում article-date 16:09 18-07-2023

Տիգրան Ավինյանը մասնակցել է հիմնանորոգված մարզադպրոցի բացմանը

Երևանի թենիսի և բադմինթոնի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև: Համայնքային կառույցը վերանորոգվել ու կահավորվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան:

1975թ. հիմնադրված մարզադպրոցը տասնամյակներ շարունակ գտնվում էր անմխիթար վիճակում: Այստեղ գործում են թենիսի, սեղանի թենիսի, վոլեյբոլի, հանդբոլի ու մինի ֆուտբոլի խմբեր:

Կյանքի կոչված նախագծի շրջանակում մարզադպրոցն այսօր արդեն  հնարավորություն ունի ընդունել 600-800 երեխայի: Մարզումներն, ի դեպ, անվճար են:  
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր