733 դիտում
19:35 17-07-2023
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հետևել ՄԻԵԴ-ի՝ Լաչինի որոշումների կատարմանը Ադրբեջանի կողմից
Ադրբեջանը շարունակում է խախտել կոնվենցիոն պարտավորություները՝ չկատարելով ՄԻԵԴ-ի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում նշել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ադրբեջանի կողմից որոշման չկատարումը կոնվենցիոն պարտավորությունների խախտում է և խաթարում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները»,-հայտնել է Մարուքյանը:
ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն էլ հորդորել է միջազգային հանրությանը հետևել Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումներին` Լաչինի միջանցքի բացման հարցում։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ իր որոշումը։ Ադրբեջանը պարտավոր է իր իրավասության շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անվտանգ անցում ապահովելու համար»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 12-ին վերահաստատել է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով հիվանդների տեղաշարժը։
Այս տարվա փետրվարի 22-ին հայտնի դարձավ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ըստ որոշման` Ադրբեջանը, նախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, պարտավոր է իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակ։ Ավելին` ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։

Նմանատիպ նյութեր
1153 դիտում
22:34 22-02-2023
Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը
808 դիտում
17:16 17-07-2023
Երևանը այլ միջազգային դերակատարներին ևս կոչ է անում հետևել ԱՄԴ-ին և ՄԻԵԴ-ին. ԱԳՆ խոսնակ
889 դիտում
22:25 19-09-2023
Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը․ ԱՀ ԱԳՆ-ն դիմել է միջազգային հանրությանը
Այս բաժնից
979 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1030 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
733 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան