93347 դիտում
12:33 17-07-2023
Սպանություն Կոտայքի մարզում․ 20-ամյա երիտասարդը մահացել է․ կա 3 վիրավոր․ ժամանել է Կոտայքի մարզի ոստիկանապետը
Այսօր՝ հուլիսի 17-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ձախ հարականջծնոտային շրջանի և աջ նախաբազկի կտրած, ջնջխված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանն ու ու նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանն ու բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Խանզադյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են վիրավորի ինքնությունը։ Նա Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Գոռ Գ․-ն է։
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 04։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ «պարանոցի կտրած վերք մագիստրալ անոթների վնասվածքով» իրենց մոտ են տեղափոխել քաղաքացու դի։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Մ․-ն է։
Կարճ ժամանակ անց ոստիկաները պարզում են, որ «ձախ այտի կտրած վերք, մկանային համակարգի վնասումով» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև 20-ամյա Արտուշ Ս․-ն։ Իսկ հետո «ծոծրակի մազածածկ շրջանից մինչև թիակի ստորին եզրի կտրած վերք, մկանային համակարգի վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արթուր Ս-ն։
Մինչ Աբովյանի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Կոտայքի մարզի ոստիկանները, քննիչները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները պարզել են, այսօր ժամը 01։00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «մի կաթիլ մեղրի պատմություն» հիշեցնող կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Մհեր Թ․-ի, Արթուր Ս․-ի, Գոռ Գ․-ի, Արտուշ Ս․-ի և Կարեն Մ․-ի միջև, որի ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների՝ Մհեր Թ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Իսկ Կարեն Մ․-ն մահացել է։
Կարճ ժամանակ անց Կոտայքի մարզի ոստիկանները Մհեր Թ․-ին Բյորեղավանում հայտնաբերում են և սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի պատճառով տեղափոխում են Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից էլ նրան ներկայացնում են Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+