Ես չէի սպասում, որ նա այս տարի այդքան լավ կխաղա խոտածածկի վրա․ Ջոկովիչը՝ Ալկարասի մասին
Սերբ թենիսիտ Նովակ Ջոկովիչը խոսել է Կառլոս Ալկարասի մասին «Ուիմլդոնի» եզրափակիչում պարտվելուց հետո։
«Ես չէի սպասում, որ նա այս տարի այդքան լավ կխաղա խոտածածկի վրա, բայց նա ապացուցել է, որ աշխարհի լավագույն խաղացողն է»,- ասել է Ջոկովիչը, որի խոսքերն է մեջբերել Reuters-ը։
Առաջին սեթում Ջոկովիչն է առավելության հասել 6։1 հաշվով։ 2-րդ ու 3-րդ սեթերում իսպանացին է հաղթել՝ 7։6 (8։6), 6:1 հաշիվներով: 4-րդ սեթում Ջոկովիչը հաղթել է 6։3 հաշվով։
Իսկ արդեն վճռորոշ, վերջին սեթում 20-ամյա Ալկարասը հաղթանակ է տարել 6։4 հաշվով։
«Ես երբեք չեմ խաղացել այնպիսի խաղացողի, ինչպիսին նա է, ճիշտն ասած: Կարծում եմ, որ վերջին 12 ամիսների ընթացքում մարդիկ խոսում էին նրա խաղի մասին, որը բաղկացած էր Ռոջերի, Ռաֆայի և իմ որոշ տարրերից: Ես կհամաձայնեի դրա հետ»,- ասել է նա: