Տոմաս Տուխել. Չէի սպասում, որ իմ թիմն այսքան լավ կխաղա
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում «Կրասնոդարից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/26/71414/]պարտությունը[/url] (0:1):
«Մենք փլեյ-օֆֆի ուղեգիրն արդեն նվաճել էինք: Շատ լուրջ էինք պատրաստվել հանդիպմանը, դուք տեսաք, որ մենք ամբողջ խաղում գերիշխում էինք: Բազմաթիվ պահեր ունեցանք հաշիվը հավասարեցնելու համար:
«Կրասնոդարում» տարբեր երկրների հավաքականների բազմաթիվ խաղացողներ կան, և ես նույնիսկ չէի սպասում, որ իմ թիմը այսքան լավ կխաղա: Ես գոհ եմ:
Սակայն տեսաք, թե որքան «Կրասնոդարի» բախտը բերեց» և ես շնորհավորում եմ նրան: Մրցակիցը արժանի հաղթանակ տարավ», ասել է Տուխելը: