211652_close_icon
views-count997 դիտում article-date 23:39 02-08-2024

Փարիզ-2024. Ջոկովիչը դուրս եկավ եզրափակիչ և կմրցի Ալկարասի հետ

Աշխարհի 2-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ օլիմպիական մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստը 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց իտալացի Լորենցո Մուզետիին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 50 րոպե։

2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչ խաղում Ջոկովիչը կհանդիպի իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 4-ին։ 

Աշխարհի 3-րդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը կիսաեզրափակիչում հաղթել էր աշխարհի 19-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։
 

Նմանատիպ նյութեր