211652_close_icon

Քաղաքը վարդավառ է նշում

views-count1045 դիտում article-date 18:31 16-07-2023
Քաղաքը Վարդավառ է նշում։ Այսօր համաքաղաքային միջոցառումների մեկնարկը Երևանում տրվեց վաղ առավոտից՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանը:

«Արդեն լվացվել են երևանյան արձանները, որոնց մաքրման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով:

Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները:

Միմյանց ջրելու ավանդույթը Երևանի հանգստի գոտիներում համախմբել է նաև մայրաքաղաքի հյուրերին՝ փոխանցելով օրվա խորհուրդը։

Ուրախ Վարդավառ բոլորիդ»,- ասված է գրառման մեջ, որին կից տեսանյութ է հրապարակվել:

Նմանատիպ նյութեր