1483 դիտում
14:26 16-07-2023
«Ոսկե ծիրան»-ն ավարտվեց «Freedom Broker Armenia»-ի հետ համատեղ կազմակերպված գործընկերային մեծ երեկույթով
Հուլիսի 9-16-ը Երևանում տեղի ունեցավ քաղաքի մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը, որի պաշտոնական գործընկերն էր Հայաստանում առաջին միջազգային բրոքերը՝ Freedom Broker-ը։ Կինոփառատոնի եզրափակիչ ակորդը «Ոսկե ծիրան»-ի և Freedom Broker Armenia-ի մեծ գործընկերային երեկույթն էր, որը համախմբել էր ավելի քան 600 հյուրերի՝ արվեստի և մշակույթի ականավոր գործիչների, պետական պաշտոնյաների, բիզնեսի առաջնորդների և տարբեր ոլորտների հասարակական կարծիքի առաջնորդների:
Հուլիսի 15-ին Երևանի կինոյի տանը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»-ի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում լավագույն ֆիլմերը արժանացան Ոսկե և արծաթե ծիրանների, իսկ Freedom Broker-ը հատուկ մրցանակ և դրամական պարգև շնորհեց «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Սատանայի գործերից» կարճամետրաժ ֆիլմin (Հայաստան, Եգիպտոս, 2022): Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայացել է Կահիրեի 44-րդ միջազգային կինոփառատոնում (CIFF) 2022 թվականին։
«Շնորհակալություն ենք հայտնում փառատոնի կազմակերպիչներին Հայաստանի համար նման կարևոր իրադարձության գործընկեր լինելու և փակման արարողությանը մասնակցելու հնարավորության համար։ Freedom Broker Armenia-ն հաղթող ֆիլմի խմբին հանձնում է մեկ միլիոն դրամի վկայական՝ հաջորդ նախագծի իրականացման համար։ Հուսով ենք, որ շուտով ձեր նոր ֆիլմը կտեսնենք մեծ էկրաններին»,- ասել է Freedom Holding-ի համահիմնադիր Իգոր Կլյուշնևը։
Կինոփառատոնի հյուրերի և մասնակիցների համար նվեր դարձավ «Ոսկե ծիրանի» և Freedom Broker-ի համատեղ երեկույթը՝ ի պատիվ փառատոնի փակման։ Այն անցկացվեց Jellyfish-ում՝ ԱՄՆ-ից հատուկ DJ Բրայան Սիդի մասնակցությամբ։
Բրայան Սիդը Բրուքլինում բնակվող դիջեյ և պրոդյուսեր է, ով շրջագայում է աշխարհով մեկ: Բրիտանական հայտնի DJ Mag ամսագիրը դիջեյին անվանել է «Լավագույն բեկումնային դիջեյ», իսկ Billboard Dance-ը հայտարարել է, որ նա «արտիստ է, որին արժե հետևել»։ Երեկույթին ելույթ են ունեցել նաև հայտնի հայ դիջեյներ A.Chilla, Serjo-ն, հայտնի երաժշտական 3.33 խմբի անդամները։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2089 դիտում
19:49 15-07-2016
ՀՀ մշակույթի նախարարը Ոսկե մեդալով է պարգևատրել «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնի պատվավոր հյուրերին
Այս բաժնից
3604 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում