211652_close_icon
views-count685 դիտում article-date 22:21 14-07-2023

Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Վերածննդի հրապարակում վրաններ են տեղադրվել․ Արցախի պետնախարար

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել առաջիկա անելիքների մասին։

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրվա ընթացքում ոտքով մոտ երկու տասնյակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բավականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայացվեն վերջին երկու օրվա աշխատաանքները, երկրում ստեղծված վիճակը, ինչպես նաև կորոշենք հետագա անելիքները:

Ի դեպ, Վերածննդի հրապարակում վրաններն արդեն տեղադրվել են:

Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է, ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

 

Նմանատիպ նյութեր