Լարսում վրաններ են տեղադրվել, գործում է դաշտային խոհանոց. առկա է ձնահոսքի վտանգ. ԱԳՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/25/1085518/]Վերին Լարս անցակետի հատվածում[/url] կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Անցակետում է գտնվում նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:
Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


